Ես Օֆելյան եմ` ծնված և մեծացած սիրելի Երևան քաղաքում: 2004թ. ավարտել եմ Երևանի պետական Տնտեսագիտության Ինստիտուտի (ներկայիս` ՀՊՏՀ) “Կոմերցիայի և ապրանքագիտության” ֆակուլտետի Շուկայաբանության բաժինը: Բուն մասնագիտական կարիերան սկսել եմ 2005թ. “ՀայԳյուղՓոխԲանկում” (ներկայիս` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ)` մինչև 2007թ. որպես մարքեթինգի մասնագետ, իսկ մինչև 2010թ.` որպես մարքեթինգի ավագ մասնագետ: Նոր մարտահրավերների մշտական փնտրտուքներն ինձ տարան Ամերիաբանկ, որտեղ շարունակեցի իմ մասնագիտական աճը: 2016թ.-ից սկսած զբաղեցրել եմ Մարքեթինգի խմբի ղեկավարի պաշտոնը, իսկ 2018թ.-ից մինչ օրս` Մարքեթինգի և Հաղորդակցությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը: 2016թ.-ից սկսած հպարտությամբ ստանձնել եմ նաև Բանկում ԿՍՊ կոմիտեի անդամի պարտականությունները: Մասնակցել եմ մի շարք մասնագիտական և հարակից վերապատրաստման միջազգային և տեղական դասընթացների` միջազգային փորձը Հայաստանում ներդնելու մեծ ցանկությամբ: