Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Մենեջմենթ ֆակուլտետը: Մարքեթինգում առաջին քայլերն արել է դեռ 5 տարի առաջ՝ աշխատելով Նյու Յորքում հաստատված հայտնի բլոգում՝ Allwomenstalk.com որպես SMM: Այնուհետև որպես Digital Marketing Specialist երկու ընկերություններում՝ Sirusho Production & Pregomesh: Արդեն երկու տարի է ինչ զբաղեցնում է մարքեթինգի բաժնի ղեկավար պաշտոնը Baklachoff Collection ռեստորանների ցանցում՝հիմք դնելով մի քանի նոր նախագծերի շուկայում: Ղեկավարում է նաև Baklachoff Business School նախագիծը, որտեղ հանդես է գալիս որպես խոսնակ: Մեկ տարվա ընթացքում ունեցել է 5 հաջողված դասընթաց, ավելի քան 100 շրջանավարտ: