Արաքս Նալբանդյանը թվային մարքեթինգի մասնագետ է, ով ունի մեծ փորձ աճի արդյունավետ ու կայուն ճանապարհներ մշակելու, այդ թվում նաև՝ SEO-ի oգնությամբ։ Այժմ, նա գլխավորում է 10Web-ում իրականացվող բոլոր մարքեթինգային արշավներն ու նախաձեռնությունները։ Արաքսն արդեն շուրջ 6 տարի սիրահարված է WordPress-ին։ Նրանց հարաբերությունները բազմաթիվ դժվարությունների միջով են անցել՝ մինչ այն օրը, երբ Արաքսը դարձավ 10Web-ի թիմի մի մաս։ Հիմա Արաքսն ունի մի մեծ առաքելություն՝ կիսել իր հսկայական փորձն ու գիտելիքները քո հետ, որպեսզի դու ևս ունենաս հիասքանչ WordPress կայք, որը պիտանի կլինի քո հաճախորդների համար։